Օլեգ Սմիրնով. Ցեղասպանության օրինագծի ընդունումը կազդի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա26 հունվարի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան առաջատար դիրքեր է զբաղեցնում ԵՄ-ում, ուստի Սենատի կողմից` ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարող է ոչ միայն ազդել Անկարայի և Փարիզի հարաբերությունների վրա, այլ նաև Թուրքիայի` ԵՄ հետ համագործակցության: Այդ մասին Analitika.at.ua-ի մեկնաբանությունում հայտարարել է ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիրնովը: «Ֆրանսիայում 1915թ Օսմայան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, անկասկած, կարևոր իրադարձություն է, որը կարող է առաջացնել համանման օրինագծերի ընդունման շղթայական ռեակցիա այն երկրներում, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է Սմիրնովը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |