Շախմատի կանանց ԵԱ-ում ելույթ կունենան 5 հայ շախմատիստուհիներ

Շախմատի կանանց ԵԱ-ում ելույթ կունենան 5 հայ շախմատիստուհիներ

PanARMENIAN.Net - Մարտի 1-9-ը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, հաղորդում է armchess.am-ը:

Իսկ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը տեղի կունենա մարտի 19-ից ապրիլի 1-ը բուլղարական Պլովդիվում: Մրցաշարում ելույթ կունենան գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել-Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---