26 հունվարի 2012 - 15:07 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հեռացնել Սիրիային մարդու իրավունքների հանձնախմբից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ մի շարք պետություններ սատարել են Սիրիային Մարդու իրավունքների կոմիտեից հեռացնելու գաղափարին, հինգշաբթի հայտնել է «Վաշինգտոն փոսթը», հայտնում է Ինտերֆաքսը:

Նման առաջարկով հանդես է եկել ԱՄՆ-ն, որին աջակցել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, որոշ արաբական պետություններ, մասնավորապես, Քաթարն ու Քուվեյթը:

«Մենք չպետք է թույլ տանք Սիրիային դատել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին այլ երկրներում, այն դեպքում, երբ Դամասկոսը սիստեմատիկաբար խախտում է սեփական քաղաքացիների իրավունքները»,-հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչ Դևիդ Քիլլիանը:

Ակնկալվում է, որ փաստաթուղթը կքննարկվի փետրվարի 27-ից մարտի 10-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նստաշրջանում: