ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ27 հոկտեմբերի 2003 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է երկրի խորհրդարանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության զոհերի հիշատակի օրը: Չորս տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի շենք ներխուժած 7 ահաբեկիչների խումբը գնադկահարել է վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին, Միքայել Քոթանյանին: Այսօր երկրի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել ահաբեկչության զոհերի հուշարձանին: Հիշեցնենք, որ դատավարության ժամանակ, որը ընդհատումներով ընթանում է 2001 թվականից, հոկտեմբերի 24-ին հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, որով հինգ դատապարտյալների համար պահանջվում է ցմահ բանտարկություն: Նրանց թվում են` հրոսակախմբի ղեկավար Նարիի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց բարեկամ Վռամ Գալստյանը, ինչպես նաեւ նրանց ընկերներ Դերենիկ Բեջանյանը եւ Էդիկ Գրիգորյանը: Այդ անձանց նկատմամբ առաջադրված է մեղադրանք Հայաստանի Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով, որոնցից ծանրագույններն են` դավաճանություն Հայրենիքին, ահաբեկչական գործողություն, առանձնակի վտանգավոր պետական հանցագործությունների կատարում: Դատական վիճաբանությունները կշարունակվեն հոկտեմբերի 29-ին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |