26 հունվարի 2012 - 15:53 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհավորել է ֆրանսահայ համայնքին օրինագծի ընդունման կապակցությամբ

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր շնորհավորանքներն է հղում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին և ողջ ֆրանսահայ համայնքին` Ֆրանսիայի սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Հիմնադրամից հայտնում են, որ Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ այս կարևորագույն իրողությունը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ ֆրանսահայ համայնքը տասնյակ տարիներ ոչ միայն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանում և Արցախում արդեն 20 տարի իրականացվող հայրենաշինության գործում, այլև մարդկության պատմության համատեքստում միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի պատմական էջերում տեղ գտած բախտորոշ իրադարձությունների ճշմարիտ լուսաբանման և դրանց ճանաչման երկարամյա դժվարին գործընթացում: