26 հունվարի 2012 - 15:55 AMT
Հունվարի 30-ին կինոսերների դատին կհանձնվի «Հայ Ձմեռ պապ-2012» վավերագրական ֆիլմը

Հունվարի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «Հայ Ձմեռ պապ-2012» 12 մասանոց վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Սյուժեներից 8-ը սոցիալական ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին ակնարկներ են: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում «Հայ Ձմեռ պապ»-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները:

«Հայ Ձմեռ պապ»-ին և գործընկերներին միացել են նաև հայկական մի քանի հեռուստաալիքներ, սոցիալական ցանցեր, բլոգներ և պարբերականներ:

Ֆիլմը ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ: