26 հունվարի 2012 - 16:24 AMT
ԿԳՆ-ն գիտելիքն ու կրթությունը հասարակության մեջ որպես արժեքներ գովազդելու արշավ է սկսում

Գիտելիքն ու կրթությունը հասարակության մեջ որպես արժեքներ գովազդելու, և հատկապես կրթության նկատմամբ պատանիների ու երիտասարդների ձգտումն ու պահանջարկը խթանելու նպատակով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստել ու հայաստանյան հեռուստաընկերությունների հետ համագործակցությամբ եթեր է հեռարձակում սոցիալական գովազդներ:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ անիմացիոն տեսահոլովակները հասանելի են նաև համացանցում: