Ռենո Մուսելյե. Ես ուրախ եմ, որ օրինագծի ընդունմամբ կդատապարտվեն բոլոր ցեղասպանությունները

Ռենո Մուսելյե. Ես ուրախ եմ, որ օրինագծի ընդունմամբ կդատապարտվեն բոլոր ցեղասպանությունները

PanARMENIAN.Net - Ֆրանսիան այն երկիրն է, որը պաշտպանում է մարդու իրավունքները, հավասարության ու եղբայրության գաղափարը, ուստի ֆրանսիական ժողովրդավարությունը միշտ գտել է այլատյացության դեմ պայքարի միջոցներ և դատապարտել է մարդկության դեմ ոճրագործությունները, ինչպես նաև այդ ոճրագործությունները ժխտող մարդկանց: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ռենո Մուսելյեն՝ մեկնաբանելով Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

«Ես հավատարիմ եմ հումանիստական գաղափարներին և հպարտ եմ, որ խոսնակ եմ եղել իշխող կուսակցությունից, որը սատարում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին»,-ասել է նա:

Ինչպես նշել է Մուսելյեն, Ֆրանսիան արդեն դատապարտել էր Հոլոքոսթը և նա ուրախ է, որ «օրինագծի ընդունումից հետո բոլոր ցեղասպանությունները կդատապարտվեն»:

«Ես ուրախ եմ, որ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հնարավոր կլինի հարգել ժողովրդների միջև խաղաղ պայմաններում»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---