25 հոկտեմբերի 2003 - 20:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՆԱՏՕ-Ն ԱՆՑ ԵՆ ԿԱՑՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼ
Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն Բրյուսելում անց են կացրել անվտանգության հարցերի շուրջ խորհրդատվությունների հերթական փուլ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի փոխնախագահ Թաթուլ Մարգարյանը, իսկ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Գյունտեր Ալտենբերգը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործացությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հեռանկարները քաղաքական եւ ռազմական, արտակարգ իրավիճակների կառավարման, գիտության եւ կրթության ոլորտներում: Բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս զարգացնել համագործակցությունը: