Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Այնուհետև անդրարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարևորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---