25 հոկտեմբերի 2003 - 00:17 AMT
ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը եւ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Այտաչ Յալմանը քննարկել են այսօր երկկողմ ռազմական համագործակցության ինտենսիվությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել են ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ Ադրբեջանի ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին արագ համապատասխանացնելու խնդիրը: Ինչպես ակնկալվում է, Յալմանը բանակցություններ կվարի նաեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: