Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը ավարտել է իր ելույթը

Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը ավարտել է իր ելույթը

PanARMENIAN.Net - 15-ամյա հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը ավարտել է իր ելույթը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է անգլիական Շեֆֆիլդ քաղաքում: Կարճ ծրագրում Հայրապետյանը հավաքել էր 47.75 միավոր և 29 մասնակիցներից զբաղեցրել նախավերջին 28-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռուս գեղասահորդ Արթուր Գաչինսկին` 84.80 միավորով: Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն 84.71 միավորով երկրորդ հորիզոնականում է, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:

Առաջնությանը մասնակցում են 39 երկրների ավելի քան 200 մարզիկներ: 2011թ Եվրոպայի առաջնությանը իրենց գեղասահորդների ելույթների արդյունքում, 1-ից ավելի մասնակիցներ հայտավորելու իրավունք ստացել են Ֆրանսիան, Չեխիան, Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---