Նյու Յորքի կենտրոնակայանում կոկաինով ծանրոց են ստացել

Նյու Յորքի կենտրոնակայանում կոկաինով ծանրոց են ստացել

PanARMENIAN.Net - Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում կալանք է դրել կոկաինով 16-կիլոգրամանոց ծանրոցի վրա, հայտնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, սակայն լրագրողներին միայն այժմ են պատմել միջադեպի մասին:

Թմրանյութը հայտնաբերվել է Մեքսիկայից ուղարկված սպիտակ փաթեթների մեջ, որոնք քողարկված էին որպես ստանդարտ դիվանագիտական ծանրոցներ: Մասնագետները արձանագրել են, որ փաթեթներում կոկաին է: Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի անվտանգության գծով տեղակալ Գրեգորի Սթարի, «ոչինչ չի մատնանշում, որ ծանրոցը հասցեագրված է եղել որևէ մեկին ՄԱԿ-ում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---