Թուրքիան մտադիր է արտաքսել բոլոր ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում նաև հայերին

Թուրքիան մտադիր է արտաքսել բոլոր ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում նաև հայերին

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները մտադիր են ուղղումներ մտցնել ներգաղթի մասին օրենքում, որի արդյունքում ապօրինի ներգաղթյալները կարտաքսվեն: Շատերը կարծիք են հայտնում, որ դա Թուրքիայի պատասխանն է Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում `Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

«Իր ամբողջ պատմության ընթացքում Թուրքիան արտաքսման, անմեղ խաղաղ բնակչության վերաբնակեցման հարուստ փորձ է կուտակել»,-այդ առնչությամբ The Armenian Weekly-ին հայտարարել է թուրք իրավաբան Այշե Գյունայսուն:

Ավելին, Գյունայսուի խոսքով, «նման պատասխան միջոցները համարվում են պարզապես «սև կատակերգություն»: «Շարունակվող սպառնալիքները մատնանշում են ինքնասիրության և ինքնահարգանքի բացակայությանը: Մտածողությունը, որի արդյունքում ծնվում են վերաբնակեցման և արտաքսման գործողություններ` հակամարդասիրական բնույթ և ռասիստական արմատներ ունի:

Դրանով Թուրքիայի իշխանությունները ապացուցում են, որ դեռևս շարունակում են 20-րդ դարասկզբի իրենց նախորդների գործունեությունը»,-հայտարարել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---