Հոլիվուդի Փառքի արահետում հայտնվել են Մայքլ Ջեքսոնի ոտքերի ու ձեռքերի հետքերը

Հոլիվուդի Փառքի արահետում հայտնվել են Մայքլ Ջեքսոնի ոտքերի ու ձեռքերի հետքերը

PanARMENIAN.Net - Մայքլ Ջեքսոնի ոտքերի ու ձեռքերի հետքերը հինգշաբթի` հունվարի 26-ին, հայտնվել են Հոլիվուդի Փառքի արահետում Չինական Գրաուման թատրոնի առջև, հայտնում է Լենտա.ռու-ն`հղելով Reuters-ին:

Դրանք թողել են հանգուցյալ երգչի երեխաները` օգտագործելով նրա կոշիկներն ու արծաթափայլ հանրահայտ ձեռնոցը:

Երեխաները թողել են նաև իրենց ձեռքերի հետքերը:

Փառքի արահետին գտնվում են մի քանի հազար ձեռքերի և ոտքերի հետքեր, որոնք ցեմենտի վրա թողել են տարբեր հայտնի մարդիկ:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 51 տարեկան հասակում` 2009թ: Մահվան պատճառ է դարձել դեղամիջոցների մեծ քանակությամբ օգտագործումը: 2011թ նոյեմբերին երգչի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրրեյը դատապարտվել է 4 տարի ազատազրկման` իր հիվանդին ոչ կանխամտածված կերպով սպանելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---