27 հունվարի 2012 - 11:59 AMT
Պենտագոնը մտադի՞ր է նոր ռազմակայան ստեղծել Թուրքիայում

Wall Street Journal թերթի փոխանցմամբ, Պենտագոնը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Թուրքիայում:

Ինչպես հայտնում է «Միլիեթը», ԱՄՆ-ն, որի ռազմական բյուջեն վերջերս կրճատվեց, միջազգային ասպարեզում իր առաջատար ռազմական դիրքը պահապնելու համար նոր ռազմավարություն է գերադասում, որը հիմնված է նոր հատուկ խմբերի ու անօդաչու սարքերի վրա: Պենտագոնը մտադիր է շատ դաշնակից երկրներում ռազմակայաններ ստեղծել այնտեղ հատուկ նշանակության խմբեր տեղակայելու նպատակով:

Ինչպես ասվում է թերթին տված ԱՄՆ պաշտոնյաի հարցազրույցում, «Թուրքիան այն երկրներից մեկն է, որտեղ Պենտագոնը մտադիր է ռազմակայան բացել՝ Իրանի հետ սահմանային շրջանում: Թուրքիայում բազայի տեղակայման հիմնական նպատակն է աջակցությունը Եմենի ու Սոմալիի պես երկրներում հատուկ խմբերի ու անօդաչու սարքերի միջոցով իրականացվող գործողություններին: Նման ռազմակայաններ նախատեսվում է բացել նաև Հորդանանում, Լատինական Ամերիկայում ու Աֆրիկայում: