Ի՞նչ կապ ունի Կարլա Բրունին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ

Ի՞նչ կապ ունի Կարլա Բրունին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել է ֆրանսիական Direct 8 հեռուստաալիքի Ֆիլիպ Լաբրոյի ամենօրյա Langue de bois s’abstenir հաղորդման ընթացքում:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, հաղորդման ընթացքում հանդես եկած Քլոյա Լեպրենսը հայտնել է մի անհայտ բան, ասելով, որ «Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է նման օրինագիծ ընդունել, և այդ գործին միջամտել է Կարլա Բրունի-Սարկոզին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---