27 հունվարի 2012 - 12:22 AMT
Հորդանանը դիտարկում է հակաիսրայելյան պատժամիջոցների կիրառման հարցը

Լոնդոնում լույս տեսնող al-Quds al-Arabi թերթը հայտնում է, որ Հորդանանի թագավոր Աբդալլան և իշխող վերնախավը հիասթափված են պաղեստինցիների ու իսրայելցիների միջև առաջընթացի բացակայությունից Ամանում կայացած բանակցություններում:

Թագավորն «ակնկալում էր, որ իսրայելցիները զգալի զիջումների կգնան, ինչը թույլ կտար պաղեստինցիներին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ»: Վերլուծաբանները գտնում են, որ Մահմուդ Աբբասը չի հավատում բանակցությունները շարունակելու խելամտությանը, թեև թագավոր Աբդալլան դեռ պատրաստ է միջնորդ լինել:

Մինչդեռ, Աբդալլան դիտարկում է Իսրայելի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը, այդ թվում «դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի նվազեցման հավանականությունը»: