Հայաստանի անշարժ գույքի շուկայում սպասվում են բազմաթիվ խնդիրներ

Հայաստանի անշարժ գույքի շուկայում սպասվում են բազմաթիվ խնդիրներ

PanARMENIAN.Net - Բացի շինարարության ոլորտից, Հայաստանի տնտեսության մյուս բոլոր ոլորտներում, համաձայն պաշտոնական տվյալների, 2011թ աճ է գրանցվել: Ինչպես կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը, 2012թ այդ ոլորտում սպասվում է որոշակի ակտիվություն, և դա, հիմնականում, պայամանավորված կլինի տարածաշրջանային միտումներով: «Մասնավորապես դա կապված կլինի Իրանի լարված արտաքին քաղաքականության հետ: Հնարավոր է գործարար հասարակության ներհոսք այդ երկրից Հայաստան, որը անշարժ գույք ձեռք կբերի և որոշակի ակտիվություն կստեղծի»,-ասել է նա: Սակայն, տնտեսագետի խոսքով, երկարաժամկետ հեռանկարներով, անշարժ գույքի շուկային սպասվում են բազմաթիվ խնդիրներ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ ընթացքում 2010-ի համեմատ, 11.5 տոկոսով կրճատվել է շինարարության ծավալները և կազմել է 480.8 մլրդ դրամ: Ընդ որում, այս ոլորտում դեկտեմբերին գրանցվել է 16.3 տոկոս աճ`2010-ի դեկտեմբերի համեմատ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---