27 հունվարի 2012 - 12:56 AMT
Լուվրը նոր մասնաշենք կունենա

Փարիզի Համաձայնության հրապարակի L'hotel de la Marine շինությունը, որտեղ ներկայումս գտնվում է Ծովային նավատորմի գլխավոր շտաբը, 2014թ փոխանցվելու է Լուվրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Լուվրի առանձին բաժինը չէ, որ տեղափոխելու է այնտեղ, այլ ցուցադրվելու են տարբեր հաստատությունների հավաքածուներ, ինչպես Mobilier national, Սևրի հախճապակու ձեռնարկությունը և դեկորատիվ արվեստների թանգարանը»,-ասել է Լուվրի տնօրեն Անրի Լուարետը:

Նախագծի արժեքը գնահատվում է 50-80 մլն եվրո: Շինության մակերեսը 22 հազար քառակուսի մետր է, որոնցից 3 հազարն արդեն ամբողջությամբ ռեստավրացված է ներդրողների միջոցների հաշվին: Այն պետք է այցելուներ ընդունի 2014թ:

Ծրագրվում է, որ նոր շինության առաջին հարկում դասախոսություններ են անցկացվելու, տեղադրվելու է ցուցահանդես: Մեջտեղի հարկում տեղակայվելու է զարդերի հավաքածուներ ներկայացնող «գանձերի ցուցահանդեսը»:

Բացի այդ, շինությունում կհայտնվեն խանութներ, ռեստորաններ և պատկերասրահներ: L'hotel de la Marine-ի ետնամասում տեղակայվելու են մասնավոր վարձակալների գրասենյակներ և այլն: