27 հունվարի 2012 - 13:05 AMT
Իրանը պատրաստ է փուլային բանակցությունների «վեցնյակի» հետ՝ ՌԴ միջնորդության դեպքում

Թեհրանը պատրաստ է փուլային բանակցությունների «վեցնյակի» հետ, եթե դա բխի Իրանի ու նրա խաղաղ միջուկային ծրագրի շահերից, հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի ղեկավար Ալադին Բոուրջերին, հայտնում է Mehr գործակալությունը:

Ըստ նրա, Իրանի իշխանություններն արդեն լուրջ բանակցություններ են վարել այդ հարցի շուրջ իրենց ռուս գործընկերների հետ: Նա հավելել է, որ Իրանը կհետևի բանակցությունների փուլային ծրագրին, միայն եթե Ռուսաստանը հանդես գա որպես նախաձեռնող:

2011թ. հուլիսի 13-ին ՌԴ-ն առաջարկեց գնալ փուլային ճանապարհով. «ամեն անգամ, երբ Թեհրանը դրական պատասխանի ՄԱԳԱՏԷ-ին, նրան հարկավոր է խրախուսել, նաև սառեցնելով որոշ պատժամիջոցներ»:

Բոուրջերին խորհուրդ է տվել «վեցնյակի» երկրներին խոստովանել, որ Իրանը միջուկային ներուժով երկիր է: