27 հունվարի 2012 - 13:37 AMT
Ցվետանա Պասկալևան շուտով ամբողջ աշխարհին կներկայացնի Արցախի մասին իր ֆիլմերը

Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան, ով Արցախյան պատերազմի ողջ ընթացքում ներկա է գտնվել ռազմաճակատում, փետրվարի 16-ին սկսելու է համաշխարհային մեծ շրջագայություն: Շրջագայության նպատակն է ներկայացնել իր սկավառակները և ֆիլմերը, որոնք պատմում են Արցախյան պատերազմի մասին: Շրջագայությունը սկսվելու է Պասկալևայի հայրենիքում` Բուլղարիայում, այնուհետև նա գնալու է Ռուսաստան, Հունաստան, Կիպրոս Լիբանան և այլ երկրներ: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ներկայացնելու է պատերազմի իրական պատկերը, ոչ հայի կողմից դոկումենտալ կինոյի միջոցով:

Պասկալևային այդ շրջագայությանը որոշ չափով կաջակցի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Շրջագայությունը կտևի այնքան, որքան պետք է, ասում է լրագրողը, հավելելով, որ ընթացքում կավելանան նաև երկրների թիվը: