27 հունվարի 2012 - 14:17 AMT
Motorola-ն 2011-ին վաճառել է 1 միլիոն պլանշետ

Motorola ընկերությունը 2011-ին վաճառել է 1 միլիոն պլանշետային համակարգիչ, որից 200 000-ը՝ Xoom և Xyboard պլանշետները վաճառվեկ են 2011-ի 4-րդ եռամսյակում։ Հիշենք, որ նշված ժամանակահատվածում ընկերությունը գրանցեց 80 միլիոն դոլարի կորուստ, հաղորդում է Los Angeles Times-ը։

Վաճառի քանակի և եկամուտների մասին տեղեկությունները ընկերությունը հայտնել է իր Ֆինանսական հաշվետվության երեկոյի ժամանակ։ Ընդհանուր առմամբ 2011-ի 4-րդ եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 3,44 միլիարդ դոլար։

Ողջ 2011-ի համար Motorola-ն կրել է 249 միլիոն դալարի կորուստ՝ գրանցելով 13 միլիարդ դոլար եկամուտ։

2010-ին ընկերությունը կրել էր ընդամենը 86 միլիոն դոլարի կորուստ՝ 11,5 միլիարդ դոլարի եկամուտով։

Motorola-ն նշել է, որ այժմ լինելով Google-ի մի մասը, ընկերությունը շարունակելու է հանդես գալ նորարար տեխնոլոգիաներով՝ անկախ կորուստներից։

Google-ը 2011-ին գնեց Motorola Mobility ընկերությունը։ Motorola-ի պլանշետները և սմարթֆոններն աշխատում են Google-ի նախագծած Android օպերացիոն