27 հունվարի 2012 - 14:45 AMT
Հավանաբար, Հունաստանի ճակատագիրը կորոշվի առաջիկա հանգստյան օրերին

Արդեն այս հանգստյան օրերին հավանականություն կա, որ Հունաստանի իշխանություններն ու մասնավոր վարկատուները համաձայնություն կկնքեն պարտքի մասնակի վերակառուցման մասին: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսը», հայտարարել է էկոնոմիկայի ու ֆինանսների գծով եվրահանձնակատար Օլի Ռենը Դավոսի համաժողովում: «Մենք համաձայնության հասնելու շեմին ենք, հավանաբար, դա տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերին»,-ասել է նա:

ԵՄ իշխանությունները կարգադրել են մասնավոր վարկատուներին Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը չեղյալ հայտարարել: Այժմ կողմերը բանակցում են ավելի մեծ գումար զեղչելու հնարավորության շուրջ: