27 հունվարի 2012 - 15:25 AMT
Օսլոն կհավակնի 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը

Նորվեգիայի Ազգային օլիմպիական կոմիտեն ու Օսլոյի քաղաքապետարանը որոշել են նախաձեռնել Նորվեգիայի մայրաքաղաքի առաջադրումը որպես ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայր:

Օսլոյի քաղաքապետ Տուրգեր Օդեգորդի խոսքով, «Օսլոն պատրաստ է ստանձնել ձմեռային խաղերի անցկացումը, եթե ստանա քաղաքի բնակիչների աջակցությունը», փոխանցում է eurosport.ru-ն:

Ըստ նրա, «դա լուրջ նախագիծ է քաղաքի զարգացման համար, ինչպես նաև բնապահպանական նախագիծ»,-հավելել է նա: