27 հունվարի 2012 - 15:57 AMT
Իրավապաշտպաններ. 62 մարդ է զոհվել Սիրիայում հակակառավարական ակցիաների ժամանակ

Սիրիայում հակակառավարական ակցիաների մասնակիցների ու իրավապահ ուժերի միջև բախումների զոհ է դարձել 62 մարդ, հայտնում է «Ֆրանս Պրեսը», հղում անելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին», փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Առավել լարված իրավիճակ է Հոմսում, երկրի արևմուտքում, որը համարվում է ընդդիմության հենակետերից մեկը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, հինգշաբթի այստեղ սպանվել է 33 խաղաղ բնակիչ, այդ թվում 9 երեխա: