Բաքվի իշխանություններն արդեն հոգնել են Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցերից

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանի երիտասարդ ակտիվիստները Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնելու փորձ են կատարել: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, երթը մեկնարկել է մետրոյի «Սահիլ» կայարանի մոտից, հասել մինչև Մոլոկանյան այգի, որտեղից բողոքարարները մոտեցել են դեսպանատան շենքին, որը գտնվում է մերձակա փողոցներից մեկում: Ակցիային մասնակցել են իշխանամետ և ընդդիմադիր ճամբարների մոտ 200 ներկայացուցիչներ:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին Ֆրանսիային դատապարտող կարգախոսներ այն բանի համար, որ «լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` նա բացեիբաց հայամետ դիրքորոշում է գրավում», «բողոք» էին արտահայտում Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Քանի որ ակցիան արտոնված չէր, ոստիկանության ուժերը ցրել են ցուցարարներին: Չնայած, որ քաղաքական ակցիան կազմակերպվել էր երիտասարդության նախաձեռնությամբ, դրան մասնակցում էին նաև ազգային-ազատագրական շարժման վետերաններ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---