27 հունվարի 2012 - 17:06 AMT
ԱՄՆ-ը մշտապես խորհրդատվություններ է վարում Թուրքիայի հետ իրանական հարցի շուրջ

ԱՄՆ-ը մշտապես խորհրդատվություններ է վարում Թուրքիայի հետ իրանական հիմնահարցի շուրջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդին հարց էին տվել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկների շուրջ:

Նուլանդն ի պատասխան հայտնել է. «Իրանական հարցի շուրջ մենք մշտապես խորհրդատվություններ ենք վարում Թուրքիայի հետ, որոնք կշարունակենք նաև հետագայում»:

Ներկայացուցիչը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Թուրքիայից տեղեկատվություն է ստացվել այն առնչությամբ, թե որքան լուրջ է տրամադրված Իրանը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցում:

Նուլանդը մասնավորապես նշել է. «Բոլորին հայտնի է, որ մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն գտնվում էր Իրանում: Այդ այցից հետո Դավութօղլուն լավատես էր այն հարցում, որ Իրանը շուտով կտա մեզ անհրաժեշտ պատասխանը: Սակայն մենք մինչև հիմա պատասխան չենք ստացել»: