27 հունվարի 2012 - 17:16 AMT
Սևակ Շահինի զինակիցը խոստովանել է, որ նրա սպանությունը պատահական չի եղել

Թուրքական բանակի զինծառայող, նույն բանակի ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալիկչիի ու նրա սպանության համար մեղադրվող զինվոր Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էկշինը հայտարարել է, որ դատարանում կեղծ ցուցմունքներ է տվել:

Ըստ նրա, դատարանում ելույթից առաջ նրան զանգել է ոմն մեկը՝ ներկայանալով որպես Բյուլենթ Կայ, և խորհուրդ է տվել հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես նշել է Էկշինը, Աղաօղլուն պատահական չի կիրակել Սևակի վրա, «Կվանչը լիցքավորեց զենքն ու կրայեց Սևակին», գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ապրիլի 24-ին Շահին Բալիկչին սպանվեց իր զինակից Աղաօղլուի ձեռքով: Դատարանն ազատ արձակեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ մեղադրական ակտով պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության հետևանքով մարդասպանության համար:

Մինչդեռ, Դիարբեքիրի զինդատարանում պաշտոնատար զինվորականներից մեկը հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է նրան ու հայտնել է, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են դա: