23 հոկտեմբերի 2003 - 22:48 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ԱՐԱԲ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժա քաղաքում կայացած «Food Festival-2003» միջազգային ցուցահանդեսին մասնակցած հայկական ութ ընկերությունների արտադրանքը հետաքրքրել է արաբ գործարարներին: Ինչպես «Նոյյան Տապան» գործակալությանն է հաղորդել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի խորհրդատու Արմեն Մաթոսյանը, «Եվրոթերմ» հայկական ընկերությունը 20 տոննա «Նոյան» բնական հյութեր Սաուդյան Արաբիա առաքելու պայմանագիր է կնքել: Իսկ ձկնամթերք արտադրող հայկական «Բակս» եւ «Ակվատեխ» ընկերությունները պայամանավորվածություն են ձեռք բերել ԱՄԷ-ում իրենց արտադրանքի իրացման վերաբերյալ: Մաթոսյանի խոսքերով, մսամթերք արտադրող հայկական «Գեղարդ» ընկերությունը Էմիրություններում ստացել է «Հալալ» որակի սերտիֆիկատ: Առաջիկա ամսվա ընթացքում սերտիֆիկատը կհաստատվի ԱՄԷ-ի կառավարության կողմից եւ «Գեղարդին» կթույլատրվի մսամթերք արտահանել այդ երկիր: