27 հունվարի 2012 - 18:19 AMT
ՏՄՊՊՀ-ում քննարկել են մրցունակության պաշտպանության խնդիրները

Այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում կազմակերպված համատեղ քննարկմանը մրցակցության պաշտպանության ուղղությամբ,2011 թ.իընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները համառոտ ներկայացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահԱրտակ Շաբոյանը` միաժամանակ մասնավորելով այդ ոլորտում մեր հանրապետության մտահոգող խնդիրները:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը փաստել է, որ նախկին հեղհեղուկ վիճակից հանձնաժողովն արդեն նկատելի առաջընթաց ունի` թեեւ շատ խնդիրներ դեռեւս առկա են: Հայաստանյան բիզնեսում դեռեւս շատ պրոբլեմներ հաղթահարմանփուլում են, քանի որ կա քաղաքական կամք դրանք հաղթահարելու համար:

Հանդիպմանը ներկայացվել են մրցակցային ներկա իրավիճակի առաջացման հիմնականհանգամանքները` միաժամանակ ընդգծելով օրախնդիր անելիքները` գործարար հանրության իրազեկության բարձրացում, մրցակցային միջավայրի բարելավման խնդրում բիզնեսիներգրավվածության բարձրացում եւ այլն:

Հանձնաժողովն արձանագրել է գործարարների կարծիքներն ու առաջարկությունները` դրանք իրավիճակի բարեփոխման գործընթացում օգտագործելու նպատակով: