Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են մզկիթի կառուցման և եկեղեցիների վերականգնման մասին![]() 27 հունվարի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմը համաձայն է Թուրքիային տեղ հատկացնել նոր մզկիթի կառուցման համար: Այդ մասին Անկարայում Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուայի հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Երթուրուլ Գյունայը: «Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են հաստատվել, և մենք ուզում ենք խորացնել համագործակցությունը նաև տուրիզմի և մշակույթի ոլորտում: Երկու երկրներում էլ կան մշակութային հուշարձաններ, որոշ ժամանակ բանակցություններ էին ընթանում դրանց վերականգնման մասին, և այսօր մենք կոնկրետ արդյունքի ենք եկել: Վրացական կողմը պատրաստ է տեղ հատկացնել, որտեղ մենք կկառուցենք Ազիզեի նոր մզկիթը: Ինչպես մենք պայմանավորվել ենք նախարարի հետ, Ախալցխայում կվերականգնվի Ահմեդիա համալիրը: Աշխատանքը կապահովի վրացական կողմը` թուրք մասնագետների մասնակցությամբ»,- ասել է Գյունայը: Թուրքիան իր հերթին պարտավորվում է վերականգնել Օշկի և Իշխանի հուշարձանները` վրաց մասնագետների հսկողությամբ և մասնակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |