Իտալիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Իտալիայի հյուսիսում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Вести.ру-ն: Ուժեղ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Միլանից Գենույա ձգվող ընդարձակ տարածքում:

Գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, էպիկենտրոնը գտնվում է Պարմա քաղաքի շրջակայքում, իսկ երկրաշարժի մագնիտուդը կազմում է 5,1: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ստուգում են, թե արդյոք կան զոհեր և ավերածություններ:

Սա վերջին շրջանում սեյսմիկ ակտիվության արդեն երկրորդ դեպքն է. երկու օր առաջ նույն շրջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---