28 հունվարի 2012 - 10:28 AMT
Սեյրան Օհանյան. Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփական արժանապատվությունը հաստատելու քննություն էր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, 20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող», հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: