28 հունվարի 2012 - 11:21 AMT
Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Հունվարի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն. Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: