Օգտագործողները բոյկոտում են Twitter-ը

Օգտագործողները բոյկոտում են Twitter-ը

PanARMENIAN.Net - Միկրոբլոգային սոցիալական ցանց Twitter -ի օգտագործողները բոյկոտում են միկրոբլոգի նոր որոշումը։ Այն է, արգելափակել կամ թաքցնել որոշ երկրների օգտագործողների գրառումները, եթե դրանք հակասում են տվյալ երկրի օրենքներին։ Այս մասին հայտնում է Huffington Post-ը։

Twitter-ի օգտագործողներն իրենց բոյկոտն արտահայտում են հունվարի 28-ին միկրոբլոգում ոչ մի գրառում չանելով։ Twitter-ում առկա #TwitterBlackout և #TwitterCensored թեգերը որոնելիս կարելի է տեսնել, թե ինչպես են օգտագործողները հունվարի 27-ին միմյանց տարածել այս բոյկոտի մասին հաղորդագրությունը։

Օգտագործողների այս նախաձեռնությանը կողմ է արտահայտվել Anonymous հաքերային խմբավորումը՝ տեղադրելով նույն հաղորդագրությունն իր Twitter էջում։

Twitter-ը այս «աշխարհագրական գրաքննության» մասին հայտնեց՝ նշելով, թե հաճախակի է բախվում տարբեր երկներում առկա նորմերին։ Ըստ քննադատների, Twitter-ի այս որոշումը ինտերնետը իշխանությունների կողմից վերահսկելու և խոսքի ազատությունը սահմանափակելու քայլ է։ Ընդ որում, Twitter-ը չի հայտնել, թե իր այդ «նորարարությունը» որ երկրներում է գործելու։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---