Լևոն Շիրինյան. Թուրքիայից հայերի վտարմանը պետք է պատասխանել բնակեցման ազգային ծրագրով

Լևոն Շիրինյան. Թուրքիայից հայերի վտարմանը պետք է պատասխանել բնակեցման ազգային ծրագրով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենանի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան կարող է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Հայաստանը պետք է զգոն լինի Ռուասստանի ու Թուրքիայի հնարավոր մերձեցման հարցում»,-գտնում է փորձագետը Մեկնաբանելով թուրք իշխանությունների որոշումը ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում, հայերին արտաքսելու մասին՝ Շիրինյանը նշել է, որ Հայաստանը «պետք է բնակեցման ազգային ծրագիր մշակի ի պատասխան Թուրքիայի գործողությունների»,-հավելել է նա:

Թուրք իշխանությունները մտադիր են ուղղումներ կատարել միգրացիայի մասին օրենքում, որի արդյունքում կարտաքսվեն ապօրինի ներգաղթյալները: Շատերը կարծք են հայտնում, որ դա պատասխան է Ֆրանսիայի Սենատի որոշմանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---