Սեյրան Օհանյան. Զինվորների մահվան առնչությամբ ես ոչ մի արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք չեմ ընդունում

Սեյրան Օհանյան. Զինվորների մահվան առնչությամբ ես ոչ մի արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք չեմ ընդունում

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությունը շարունակելու է իր պայքարը բանակում ողբերգական մահերի խնդրի վերաբերյալ և դաժանորեն պատժելու է նրանց, ովքեր անբարեխղճորեն են վերաբերվում իրենց ծառայությանը: «Ես չեմ ընդունում «բոլոր բանակներում էլ նման դեպքեր պատահում են» մտածողությունը: Զինվորների մահվան առնչությամբ ես չեմ ընդունում ոչ մի արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք»,- հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրամանատարական կազմի` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

Նախարարն այս կապակցությամբ հավելել է, որ կշարունակվի պայքարն այն անձանց դեմ, ովքեր պատասխանատվությամբ չեն մոտենում իրենց ծառայությանը, քանի որ «դրա համար վճարվող գինը թանկ է լինում»:

Ինչպես հաղորդել է Հայաստանի ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանը` ամփոփելով 2011 թվականի արդյունքները, զինվորական ծառայության կատարման ժամանակ մահացու ելքով դեպքերի թիվը 2010թ. 54 դեպքից նվազել է մինչև 36 2011-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---