7 հայ շախմատիստներ կմասնակցեն Moscow Open շախմատի փառատոնին

7 հայ շախմատիստներ կմասնակցեն Moscow Open շախմատի փառատոնին

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Մոսկվայում մեկնարկում է Moscow Open շախմատի փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի 7 ներկայացուցիչներ: ՌՊՍՀ Գավաթ առաջնությանը գրոսմայստեր ուսանողներից կմասնակցի Ավետիք Գրիգորյանը, որը վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Ռայ Ռոբսոնը (ԱՄՆ):

Ռուսաստանի Գավաթի փուլում տղամարդկանցից ելույթ կունենան Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը: Կանանցից ելույթ կունենան Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Ամբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ժամանակ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի հովանու ներքո մարզիչների, կազմակերպիչների և մրցավարների համար որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---