Huffington Post-ը ամերիկացիներին առաջարկում է այցելել Լեռնային Ղարաբաղ

Huffington Post-ը ամերիկացիներին առաջարկում է այցելել Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Huffington Post հանրահայտ ամերիկյան հրատարակությունը Լեռնային Ղարաբաղի մասին հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Օլիվիա Քաթրանջյանը պատմում է Ղարաբաղի տեսարժան վայրերի, ինչպես նաև փառատոնների մասին, որոնց արժե մասնակցել, ինչպես, օրինակ, խորովածի և բանջարեղենի փառատոնները:

«Եթե դուք արկածներ եք փնտրում անհայտ տարածքում, արժե այցելել Լեռնային Ղարաբաղ»,- գրում է հեղինակը:

Հոդվածի հեղինակն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում նաև Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի թանգարանը: «Դուք հեշտությամբ կարող եք բազմաթիվ ճանապարհների օգնությամբ ճամփորդել Ղարաբաղում: Ղարաբաղում շատ հաճելի է նաև արշավի գնալ բազմաթիվ արահետների առկայության շնորհիվ: Օթևան գտնելը նույնպես շատ հեշտ է: Եթե դուք գիշերեք բնակիչների մոտ, ապա չզարմանաք, երբ նախաճաշկին ձեզ մի գավաթ թթի օղի առաջարկեն: Պարզապես փորձեք այն»,- գրում է Քաթրանջյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---