Ահմետ Դավութօղլու. Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Գուդսը Պաղեստինի մայրաքաղաքը դառնա

Ահմետ Դավութօղլու. Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Գուդսը Պաղեստինի մայրաքաղաքը դառնա

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, որը ելույթ է ունեցել Թուրքիա – Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդ ռազմավարական երկխոսության նախարարական նիստում, նշել է, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի Գուդսը Պաղեստին պետության մայրաքաղաքը դառնա:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Մենք բոլորս օժանդակում ենք Պաղեստինի ազգային միասնությանը: Մենք հավատում ենք, որ ազգային միասնությունը ներդրում կկատարի մեր պաղեստինցի եղբայրների խաղաղ գործընթացում: Թուրքիան և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի մոտ ժամանակներս հաստատվի պետականություն, հանուն որի պաղեստինցիները տասնյակ տարիներ պայքար են մղում, և Գուդսը Պաղեստինի մայրաքաղաքը դառնա»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---