Ռուսաստանում ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի արտադրության երեք նոր գործարան կկառուցվի

Ռուսաստանում ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի արտադրության երեք նոր գործարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ԱՂԵ զորքերի համար ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի արտադրության երեք նոր գործարան կկառուցվի: Այդ մասին հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

«Ես խորհրդակցություն եմ անցկացրել «Ալմազ-Անթեյ» կոնցեռնում, որտեղ քննարկվել են տարբեր փորձակառուցողական աշխատանքների հեռանկարները: Մենք նոր գործարաններ կկառուցենք: Միայն օդատիեզերական պաշտպանության գծով մենք պատրաստվում ենք երեք նոր գործարան կառուցել»,- ասել է փոխվարչապետը Ռազմական գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ, հաղորդում է «Վեստի»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---