Երևանում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը28 հունվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-28 Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից, տղամարդկանցից չեմպիոն են դարձել Կորյուն Սողոմոնյանը (52կգ), Ռադիկ Թամոյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Վլադիմիր Սարուպանյանը (60կգ), Արա Փլուզյանը (64կգ): Մինչև 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91կգ քաշային կարգերում իրենց հավասարը չունեին Հրայր Մաթևոսյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Խաչատրյանը, Ալեքսանդր Ղարագյոզյանն ու Սերգո Պողոսյանը: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 բռնցքամարտիկներ Հայաստանի տարբեր քաղաքներից: Առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կսկսի պատրաստվել միջազգային մրցաշարերին: Վարկանիշային առաջնությունը բռնցքամարտիկների համար տեղի կունենա ապրիլին Թուրքիայում: Կանանց առաջնությունը տեղի ունեցավ չորս քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Քիստինե Սարգսյանը (51կգ), Լիանա Ղուկասյանը (57կգ), Արմինե Սինաբյանը (60կգ) և Աշխեն Սիմոնյանը (75կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |