Android-ը 2011-ի վերջում զիջել է իր դիրքերը շուկայում

Android-ը 2011-ի վերջում զիջել է իր դիրքերը շուկայում

PanARMENIAN.Net - ABI Research հետազոտական ընկերությունը ներկայացրել է 2011-ի վերջին եռամսյակի իր ուսումնասիրությունը։ Դրա համաձայն, Android օպերացիոն համակարգը ՕՀ-ների շուկայում կորցրել է իր դիրքերը` գրավելով շուկայի 47%-ը։ Այս ցուցանիշը դրան նախօրդող եռամսյակին 52% էր կազմում։

ABI-ն գրում է, որ Apple-ի iPhone 4S-ն է պատճառը, որ Samsung-ի Android սմարթֆոնները սկսել են զիջել իրենց բարձր դիրքերը շուկայում։ Apple-ը վերջին եռամսյակում վաճառել է 37 միլիոն iPhone, ինչով ընկերությունը դարձել է առաջատար սմարթֆոնների շուկայում։

Դիտելով այս անընդհատ աճող և նվազող մրցակցային դաշտին` վերլուծաբանները սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչ կկատարվի շուկայում, երբ թողարկվի iPhone 5-ը։

Android օպերացիոն համակարգը մշակել է Google ընկերությունը։ Աշխարհի խոշոր սմարթֆոն արտադրող ընկերությունները թողարկում են միլիոնավոր Android սմարթֆոններ։ Android-ի հիմնական մրցակիցը Apple-ի iOS համակարգով աշխատող iPhone սմարթֆոններն են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---