Microsoft-ը Windows Phone-ի համար 250 միլիոն դոլար է վճարել Nokia-ին

Microsoft-ը Windows Phone-ի համար 250 միլիոն դոլար է վճարել Nokia-ին

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը 250 միլիոն դոլար է վճարել Nokia ընկերությանը 2011-ի 4-րդ եռամսյակում Windows Phone օպերացիոն համակարգը զարգացնելու համար։ Այս մասին հաղորդում է ReadWriteWeb-ը։

Microsoft-ն ու Nokia-ն մշտապես չեն խոսում իրենց պայմանագրերի մանրամասների մասին, քանի որ Microsoft-ը զգալիորեն ավելի քիչ է վճարում Nokia-ին, քան այլ հեռախոս արտադրողներին։

«Մեր ռազմավարական պայմանավորվածությունը Microsoft-ի հետ իր մեջ ներառում է հարթակի զարգացման վճարներ, ինչպես նաև մեր կողմից ծրագրային ապահովման վճարներ Microsoft-ին»,- նշել է Nokia-ն իր ֆինանսական հաշվետվության մեջ։ Windows Phone օպերացիոն համակարգի մասին Microsoft-ը ստացել է բավական դրական արձագանքներ, սակայն պետք է դեռ շատ պայքարի, որպեսզի նախագծողները շատ ծրագրեր նախագծեն այդ հարթակի համար։

Նշենք, որ 2011-ի դեկտեմբերի տվյալներով Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութում` Windows Phone Marketplace-ում կա ավելի քան 50 հազար ծրագիր։ Դրանք ավելանում են օրական 265-ով։

2011-ին սմարթֆոնների շուկայում Nokia-ի բաժնեմասն ընկավ 52%-ով։ Ընկերության գլխավոր տնօրեն Շթեֆան Էլոփը հրաժարվեց Symbian և MeeGo օպերացիոն համակարգերից՝ պայմանագիր կնքելով Microsoft-ի հետ` դարձնելու Windows Phone բջջային օպերացիոն համակարգը Nokia-ի հիմնական ՕՀ։

2011-ի նոյեմբերին շուկա դուրս եկան Windows Phone-ով աշխատող Lumia կոչվող շարքի առաջին սմարթֆոնները` Lumia 800-ը և Lumia 710-ը։ Ըստ վերջին տվյալների` ընկերությունը վաճառել է ավելի քան 1 միլիոն Lumia սմարթֆոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---