Եվրոպական դատարան. Թուրքիան կրկին գլխավորել է Եվրոպայում մարդու իրավունքների խախտողների ցուցակը

Եվրոպական դատարան. Թուրքիան կրկին գլխավորել է Եվրոպայում մարդու իրավունքների խախտողների ցուցակը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային առաջին տեղն է հատկացրել 2011 թվականին Մարդու իրավունքների մասին կոնվենցիան խախտող պետությունների ցուցակում: Թուրքիան երրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվում է «Եվրոպայում մարդու իրավունքների գլխավոր խախտող»:

Թուրքիային հաջորդում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հունաստանը, Ռումինիան և Լեհաստանը, որոնք այդ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 2-6-րդ տեղերը, հաղորդում է Irib-ը:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտնել էր, որ մինչև հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարան մոտ 16 հազար բողոք է ներկայացվել:

Վերջերս Թուրքիայի լրատվական աղբյուրները հաղորդել էին երկրի արևելքում` Դիարբեքիր գավառում, զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին:

Անցյալ ամիս Թուրքիայի արևելքում թուրքական բանակի կործանիչների գրոհի արդյունքում քրդական գյուղի 34 բնակիչների մահը նույնպես տարբեր խմբավորումների և կուսակցությունների բողոքն էր առաջացրել Անկարայի պաշտոնական քաղաքականության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---