ԱՊԼ-ն դադարեցնում է դիտորդների առաքելության աշխատանքը Սիրիայում

ԱՊԼ-ն դադարեցնում է դիտորդների առաքելության աշխատանքը Սիրիայում

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Սիրիայում բռնության աճի պատճառով որոշել է «անհապաղ դադարեցնել» դիտորդների առաքելության աշխատանքն այդ երկրում: Այդ մասին ասվում է համարաբական կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Առկա տեղեկատվության համաձայն, առաքելության անդամներին դեռևս հետ չեն կանչի Սիրիայից, սակայն նրանք ժամանակավորապես կդադարեցնեն հետևել երկրում իրադրության զարգացմանը:

Նախօրեին ԱՊԼ դիտորդների առաքելության ղեկավար Մուհամեդ Ահմեդ Մուսթաֆա ադ-Դաբին հայտնել է, որ Սիրիայում բռնության մակարդակը վերջին երեք օրում` հունվարի 24-ից 27-ը, զգալիորեն աճել է: Նրա տեղեկատվության համաձայն, առավել անհանգիստ շրջաններն են Հոմսան, Համին և Իդլիբան: Այս կապակցությամբ սուդանյան գեներալը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, որպեսզի «Սիրիայում մարդկանց կյանքերը խնայվեն և խաղաղ լուծումներին հնարավորություն ընձեռվի», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Անցյալ երեքշաբթի Սիրիան համաձայնեց մեկ ամսով` հունվարի 24-ից փետրվարի 23-ը, երկարացնել դիտորդների մանդատը: Նրանց թիվը նվազեց մինչև 110 մարդ այն բանից հետո, երբ վեց արաբական նավթարդյունահանող միապետություններից փորձագետների խումբը (55 մարդ) հետ կանչվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---