«Կոստա Կոնկորդինայի» 6 ուղևորներ պահանջում են 460 մլն դոլարի փոխհատուցում

«Կոստա Կոնկորդինայի» 6 ուղևորներ պահանջում են 460 մլն դոլարի փոխհատուցում

PanARMENIAN.Net - «Կոստա Կոնկորդինա» նավի 6 ուղևորներ խմբային հայտ են ներկայացրել նավի տիրոջը` պահանջելով 460 մլն դոլարի փոխհատուցում, գրում է The Daily Mail-ը: Տուժածները բողոքի հայտ են ներկայացրել Costa Crociere-ի դեմ Մայմիի դատարան, որտեղ տեղակայված է սեփականատեր ընկերության գլխավոր գրասենյակը: Հայտում նշվում է, որ նավի խորտակման օրը ուղևորները հայտնվել են մի իրավիճակում, երբ «առողջ բանականությունը հուշում էր, որ նավը խորտակվում էր, սակայն անձնակազմից հրահանգ ստացվեց վերադառնալ նավախցիկներ»: Արդյունքում, ուղևորներին բարոյական վնաս է հասցվել:

Ավելի վաղ Costa Crociere-ը հանձն էր առել խորտակված նավի յուրաքանչյուր ուղևորի վճարել 14 հազար դոլար: Այդ գումարը պետք է փոխհատուցեր ճանապարհորդության, կորցրած ուղեբեռի, աղետից հետո Իտալիայում մնալու և հայրենիք վերադառնալու ծախսերը: Ուղևորները, ովքեր կհամաձայնեն ընկերության առաջարկի հետ, կզրկվեն նրանից առավել մեծ չափի փոխհատուցում պահանջելու իրավունքից:

Հունվարի 14 գիշերը «Կոստա Կոնկորդինան» խորտակվել էր` իտալական Ջիլիո կղզու ափերին խութի բախվելու արդյունքում: Վերջին տվյալներով, աղետի արդյունքում զոհվել է 17 մարդ, ևս 15 համարվում են անհայտ կորած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---