Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Սիրիայում ԱՊԼ դիտորդների քանակի ավելացմանը

Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Սիրիայում ԱՊԼ  դիտորդների քանակի ավելացմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Սիրիայում ԱՊԼ դիտորդների քանակի ավելացմանը, Բրունեի մայրաքաղաքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ես կողմ հանդես կգայի դիտորդների թվի ավելացմանը, այլ ոչ թե հակառակը»,-ասել է Լավրովը`մեկնաբանելով մի շարք արաբական պետությունների` իրենց դիտորդներին ԱՊԼ առաքելությունից ետ կանչելու մասին որոշումը:

Լավրովի խոսքով, այդ որոշումը, որը կայցվել է առաքելության աշխատանքը մեկ ամսով երկարացնելու որոշմանը զուգահեռ, հարցեր է առաջացնում: ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Ռուսաստանը կցանկանար ծանոթանալ զեկույցին, որը նախապատրաստվել էր դիտորդների կողմից աշխատանքը ամփոփելիս: Դա կապված է նրա հետ, որ զեկույցի ոչ բոլոր դրույթներն են տեղ գտել այն փաստաթղթում, որը հաջորդ շաբաթվա սկզբին ԱՊԼ երկրների նախարարների կողմից պետք է ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Մենք, իհարկե, կլսենք նրանց առաջարկությունները, սակայն կցանկանայինք տեսնել նաև հենց զեկույցը»,-ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---