ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն արդեն Իրանում է` միջուկային ծրագրի քննարկման համար

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն արդեն Իրանում է` միջուկային ծրագրի քննարկման համար

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների պատվիրակությունը ժամանել է Իրան` այդ երկրի միջուկային ծրագրի քննարկման համար, հայտնում են իրանական ԶԼՄ-ը: Պատվիրակության այցի մասին տեղեկությունները հաստատել են նաև ՄԱԳԱՏԷ-ում: Ինչպես սպասվում էր, պատվիրակությունը գլխավորում է իրանական միջուկային ծրագրի գլխավոր փորձագետ Գերման Նակերտցը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Նախորդ տարվա նոյեմբերին Նակերտը զեկույցով հանդես է եկել Վիեննայում: Զեկույցում բերվում էին ատոմային ոլորտում իրանական հետազոտությունների ռազմական բնույթի մասին ենթադրյալ վկայություններ: Մասնավորապես, մասնագետը ներկայացրել է իրանցի պաշտոնյաների նամակագրության օրինակներ և Թեհրանի մոտ գտնվող Պարչին ռազմական համալիրի արբանյակային նկարներ: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Պարչինում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ չեն տարվում:

ԱՄՆ և Արևմուտքի մի շարք պետություններ Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ, որը քողարկվում է խաղաղ ատոմի ծրագիր անվամբ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է` նշելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկրի էլեկտրաէներգիայի ապահովման պահանջի բավարարմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---